Աշխարհ

19.02.2021 08:44


ԵԼ. «Ռոման» հաղթեց «Բրագային», Մխիթարյանը գոլ խփեց, բայց չարձանագրվեց (տեսանյութ)

ԵԼ. «Ռոման» հաղթեց «Բրագային», Մխիթարյանը գոլ խփեց, բայց չարձանագրվեց (տեսանյութ)

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչ առաջին խաղում «Ռոման» վստահ հաղթանակի է հասնում «Բրագայի» նկատմամբ:

Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր ու մասնակցեց ամբողջ խաղին:

Հենրիխը մասնակցեց իր թիմի խփած բոլոր գոլերի գրոհներին: Առաջին գոլի ժամանակ հայ կիսապաշտպանը հրաշալի գործեց պաշտպանությունում, իսկ երկրորդ գոլի ժամանակ տպավորիչ փոխանցում կատարեց Վերետուին: Վերջինի փոխանցումից հետո աչքի ընկավ Բորխա Մայորալը:

Նշենք, որ 60-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ, որը, սակայն, չարձանագրվեց խաղից դուրս վիճակի պատճառով:

Պատասխան խաղը կկայանա փետրվարի 25-ին Հռոմում:

Աղբյուրը՝ vnews.am

Այս խորագրի վերջին նյութերը