Քաղաքական

19.02.2021 13:03


Եթե ԳՇ-ն գործեր օրենքներով իրեն տրված լիազորություններով, ապա հոկտեմբերի առաջին 10 օրերին այլևս չէինք ունենա Նիկոլ Փաշինյան անուն ազգանունով վարչապետ. Արթուր Ղազինյան (տեսանյութ)

Եթե ԳՇ-ն գործեր օրենքներով իրեն տրված լիազորություններով, ապա հոկտեմբերի առաջին 10 օրերին այլևս չէինք ունենա Նիկոլ Փաշինյան անուն ազգանունով վարչապետ. Արթուր Ղազինյան (տեսանյութ)

Մենք միայն հրաժարականն այդքան էլ չենք ընդունում` որպես այս իրավիճակի հանգուցալուծում: Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը պետական դավաճանություն են գործել և միայն նրանց հրաժարականը չի համապատասխանում ՀՀ-ի ապագայի մեր տեսլականի հետ, որովհետև նրանք պարտադիր պետք է ձերբակալվեն, նրանց նկատմամբ պետք է հարուցվի քրեական հետապնդում և նրանք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:

Իշխանականներին քրեական պատասխանատվության ենթարկելու աշխատանքները պետք է իրականացներ ՀՀ գլխավոր Դատախազությունը, որը մինչև հիմա ոչինչ չի արել, սակայն ըստ Ղազինյանի՝ այդ ուղղությամբ տարվող աշխատանքները սպառված չպետք է համարել, չնայած նրան, որ Դատախազությունը հեռացել է իրավական ուղղով գործելուց և ըստ նրա՝ դարձել է իշխանության քաղաքական թիմի անդամ և նրանց պետք է պարտադրել, որ վերադառնան իրավական աշխարհ: Վերջինիս պնդմամբ՝ այդ ժամանակ միայն կտեսնենք և՛ պետական դավաճանության հիմքով քրեական գործի հարուցումը, և՛ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների ձերբակալումը:

«Երկրի իրավապահ մարմինները պետք է ոչ թե քաղաքական իշխանության քմահաճույքներին համաձայն գործեն, այլ օրենքով և Սահմանադրությամբ իրենց վերապահված գործառույթներն իրականացնեն: Եթե ԳՇ-ն գործեր Սահմանադրությամբ, օրենքներով իրեն տրված լիազորությունների սահմաններում, ապա մենք հոկտեմբերի առաջին տասը օրերին այլևս չէինք ունենա Նիկոլ Փաշինյան անուն ազգանունով վարչապետ, դա իրենց պարտքն էր, նրանք դա պարտավոր էին անել: Նրանց վրա էր դրված պետական դավաճանության կանխումը, զինվորների կյանքի առողջության ապահովումը, իրենք էին պարտավոր ապահովել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,-մեկնաբանեց Ղազինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը