Քաղաքական

19.02.2021 15:27


Գետինը մտնի էն մարդը, ով մի վայրկյան կմտածի իր ու իր ընտանիքի անվտանգության մասին․ Նիկոլ Փաշինյանն առաջ և հիմա (տեսանյութ)

Գետինը մտնի էն մարդը, ով մի վայրկյան կմտածի իր ու իր ընտանիքի անվտանգության մասին․ Նիկոլ Փաշինյանն առաջ և հիմա (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին՝ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ, բեմից հայտարարեց, թե ինքը ժողովրդի անվտանգության երաշխավորն է, իր անվտանգության երաշխավորն էլ ժողովուրդն է։ Ապա հավելեց․ «Գետինը մտնի էն մարդը, իմ համար եմ ասում, ով մի վայրկյան կմտածի իր ու իր ընտանիքի անվտանգության մասին»։

Այդ հայտարարությունից մեկ տարի անց արդեն Նիկոլ Փաշինյանը դարձավ երբևէ իր անվտանգության համար ամենախիստ միջոցները գործադրած վարչապետը։ Կառավարության առանձնատունը, որտեղ բնակվում է նա, գիշեր ու զօր ոստիկանների խիստ հսկողության տակ է։

Նիկոլ Փաշինյանի «100 փաստերից» մեկը, որով հպարտանում էր, այն էր, որ վարչապետի ավտոմեքենան կանգնում է կարմիր լույսի տակ։ Այսօր բոլոր այն փողոցները, որով անցնում է նա, մի քանի րոպե առաջ որթևեկությունը մեռնում է։

Նոյեմբերի 9-ին՝ Արցախի կապիտուլյացիայից հետո, Նիկոլ Փաշինյանը կա՛մ բունկերներում է կա՛մ էլ շրջոմ է անվտանգության մեծաթիվ աշխատակիցների, ոստիկանների ուղեկցությամբ: Մարզային այցելությունները պահվում են գաղտնի, կառավարության շենքի պատուհաններին ճաղավանդակներ են ավելացրել։

«Ժողովրդի» վարչապետը թաքնվում և խուսափում է ժողովրդից: Իսկ պատկերն այլ էր իշխանափոխության սկզբում՝ քայլերթեր, շոուներ, անթիվ-անհամար:

Առաջարկում ենք դիտել նաև այս մասին տեսանյութը։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը