Քաղաքական

20.02.2021 16:08


«Պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը ցանկացած պահի». Վազգեն Մանուկյան (տեսանյութ)

«Պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը ցանկացած պահի». Վազգեն Մանուկյան (տեսանյութ)

Ես առաջարկում եմ պլան Ա և պլան Բ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Առաջինը. Ինչ ցույցեր էլ անենք, Նիկոլ Փաշինյանը իշխանությունն ինքնակամ չի թողնելու: Ես նախանձով եմ նայում Վրաստանին, որտեղ վարչապետը փոքր դեպքի համար սկզբունքից ելնելով հրաժարական տվեց: Սա հրաժարական տվողը չի: Ուրեմն պետք է ջարդել այն հենարանները, որն ինքը ունի: Այդ հենարաններից առաջինը մեր հայրենակիցներից այն հատվածն է, որը չի գիտակցում, թե երկիրն ուր է գնում: Սպասում է դժբախտությունը գա, չոքի իր տան դիմաց: Մինչև չչոքի, չի հասկան: Մեր պարտքն է նրանց հայտարարել, թե ինչ է կատարվում, ինչ է լինելու»,-ասաց նա:

Վազգեն Մանուկյանի խոսքով, երկրորդ հենարանը ուժային կառույցերն են՝ ոստիկանություն, ԱԱԾ. «Նրանք երբեմն իրենց շահից ելնելով իրենց համոզում են, որ իրենք իրենց պարտքն են կատարում՝ առանց գիտակցելու, որ ծառայելվ այս իշխանությանը, ծառայում են թուրքական ծրագրին: Մենք պետք է կոշտ լինենք իրենց հետ, համոզենք, և միշտ թողնենք նահանջի ճանապարհ: Համոզված եղեք, որ եթե հսկայական ժողովուրդ երկար ժամանակ կանգնի քաղաքում, իրենք կմիանան ժողովրդին: Երրորդը այն պատգամավորներն են, որոնք հենարան են Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ում: Նրանց հետ էլ պետք է լինել կոշտ, համոզիչ և միշտ թողնել նահանջի ճանապարհ: Հայաստանը պետք է եռա, ամեն օր պետք է լինեն ցույցեր, պարալիզացվի քաղաքը, լինեն գործադուլներ: Ավտոշարայսյուներով պետք է պտտվել ամբողջ Հայաստանով, ոտքի հանել մարդկանց և ջարդել այն հենարանները, որոնց վրա հենվում է Նիկոլ Փաշինյանը»-ասաց նա:

Վազգեն Մանուկյանը հավելեց, որ կա նաև պլան Բ. «Ցանկացած պահի, դա կլինի այսօր, կարող է լինել մեկ շաբաթից, 10 օրից, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանություն: Մենք գնալու ենք Ա ճնպարհով՝ միշտ պատրաստ լինելով Բ ճանապարհին: Բայց պետք է դրա համար տեղերում կազմակերպվեն կոմիտեներում, բոլոր գյուղերում, կոլեկտիվներում պատրաստվեք, ժողովուրդ: Մենք միասնական ենք գնալու»,-հայտարարեց Վազգեն Մանուկյան:

Աղբյուրը` news.am

Այս խորագրի վերջին նյութերը