Քաղաքական

20.02.2021 18:53


Սենց տականք հայ ազգը չէր ծնել, այս հողատուի, սրիկայի հետ մենք չենք ապրելու․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

Սենց տականք հայ ազգը չէր ծնել, այս հողատուի, սրիկայի հետ մենք չենք ապրելու․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

Երևանի Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հանրահավաքի ժամանակ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ներկայացրեց 2020 թվականի տնտեսական ցուցանիշները՝ 2017 թվականի համեմատ։ Նա նշեց, որ ոչ մի դրական շարժ չի եղել, այլ աճել են խաղատնային բիզնեսները։

Հրանտ Բագրատյանը ներկայացրեց, որ Հայաստանում տարեկան մահանում է 25–26 հազար մարդ, 2020 թվականին Հայաստանում մահացել է 37 հազար մարդ՝ առանց զոհված զինվորների, 3000 հազարն էլ կորոնավիրուսի հետևանքով։

«2020 թվին ինքնասպանություն է գործել 662 մարդ, 2017–ի 560–ի փոխերն։ Ար,ա ինչի՞ եք ձեզ սպանում, գնացեք այդ ոջլոտին հանեք։ Սենց սուտ, սենց տականք հայ ազգը, հայ արգանդը չէր ծնել։ Ես չեմ ուզում այս հողի վրա իր հետ ապրել, իր հետ ապրել չի կարելի, նման ․․․ գյորմամիշի, հողատուի, սրիկայի հետ մենք չենք ապրելու։ Այն 12 000 քառակուսի կիլոմետրը, որ ինքը տվել է, քթից ենք բերելու»,–ասաց նա։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը