Քաղաքական

20.02.2021 19:20


Մենք երկուշաբթի օրվանից շարունակելու ենք մայրաքաղաքում, մարզերում, նույնիսկ հեռավոր գյուղերում մեր անհնազանդության ու բողոքի ակցիաները․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Մենք երկուշաբթի օրվանից շարունակելու ենք մայրաքաղաքում, մարզերում, նույնիսկ հեռավոր գյուղերում մեր անհնազանդության ու բողոքի ակցիաները․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հարգելի հայրենակիցներ, ՀՀ արժանապատիվ քաղաքացիներ, դուք այսօր ամբողջ աշխարհին ապացուցեցիք, որ մեր ժողովուրդը չի պարտվել և երբեք չի համակերպվելու այս իրավիճակի հետ։ Այս մասին Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հրաժարականը պահանջող հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Սիրելի հայրենակիցներ, դուք այսօր այս շենքում նստած դավաճաններին շատ հստակ, ուղիղ և խորը ապտակ հասցրեցիք, որ այս շարժումը չի մարել»,-ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ այս պայքարը կանգ չի առնելու։ «Մենք երկուշաբթի օրվանից շարունակելու ենք մայրաքաղաքում, մարզերում, նույնիսկ հեռավոր գյուղերում մեր անհնազանդության բողոքի ակցիաները՝ առանց դադարի ակցիաներով, այս չարիքի կառավարությունը պետք է հեռանա»,–ասաց նա։

Այս խորագրի վերջին նյութերը