Քաղաքական

21.02.2021 20:25


Դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց «Gagik Soghomonyan» օգտատիրոջ գործով Մհեր Ավագյանի ձերբակալությունը, իսկ ԱԱԾ միջնորդությունը կալանավորման վերաբերյալ՝ մերժեց. փաստաբան (տեսանյութ)

Դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց «Gagik Soghomonyan» օգտատիրոջ գործով Մհեր Ավագյանի ձերբակալությունը, իսկ ԱԱԾ միջնորդությունը կալանավորման վերաբերյալ՝ մերժեց. փաստաբան (տեսանյութ)

Ֆեյսբուքյան «Gagik Soghomonyan» օգտատիրոջ գործով ձերբակալված Մհեր Ավագյանի խափանման միջոցի վերաբերյալ քննությունն ավարտվեց. դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց նրա ձերբակալությունը, իսկ ԱԱԾ միջնորդությունը կալանավորման վերաբերյալ՝ մերժեց: Այս մասին Tert.am-ի հետ իր վստահորդի հետ դատարանից դուրս գալուց հետո հայտնեց փաստաբան Միքայել Շխիմյանը:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին և «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին։

Նրանք ձերբակալվել են Քրեական օրենսգրքի 226.-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2-րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով:

Նշենք նաև, որ ԱԱԾ-ն ներկայացրել էր կալանքի միջնորդություն և այս գործը քննվել էր համատեղ նիստում:

Այս խորագրի վերջին նյութերը