Աշխարհ

22.02.2021 18:20


«Իմ գեղեցիկուհի մայր». սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը մոր 55-ամյակի կապակցությամբ արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)

«Իմ գեղեցիկուհի մայր». սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը մոր 55-ամյակի կապակցությամբ արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)

Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ մոդել Կայա Գերբերը, Instagram-ում շնորհավորել է մոր տարեդարձը։

Օրերս լրացել է հայտնի սուպերմոդելի 55-ամյակը, ինչի կապակցությամբ նրա 19-ամյա դուստրը սոցիալական ցանցում շնորհավորել է մորը՝ կից հրապարակելով նրա՝ երիտասարդ տարիներին արված արխիվային լուսանկարը։

«Ծնունդդ շնորհավոր, իմ գեղեցիկուհի մայր․ մարդ, ով տարեց տարի ավելի է գեղեցկանում, և մարդ, որին ես հույս ունեմ ապագայում նմանվել։ Սիրում եմ քեզ»,-գրել է Գերբերը։

Մոդելը Instagram-ի «սթորի» հատվածում հրապարակել է մոր երիտասարդ տարիներին արված մի քանի այլ լուսանկարներ։

Աղբյուրը՝ tert.am

Big day: Kaia Gerber, 19, posted a gushing tribute to her mom Cindy Crawford on Instagram as the veteran supermodel celebrated her 55th birthday on SaturdayThrowbacks: In the montage of photos she shared, Kaia described Cindy as 'super mom', 'style twin' and 'queen of reading'Famous face: 'And she's even MORE beautiful on the INSIDE!!!!' the teenadded on her Instagram Story

Այս խորագրի վերջին նյութերը