Քաղաքական

25.02.2021 15:08


Խորհրդարանական ընդդիմությունն ԱԺ արտահերթ նիստ է հրավիրում

Խորհրդարանական ընդդիմությունն ԱԺ արտահերթ նիստ է հրավիրում

«Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների նախաձեռնությամբ Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Նրա խոսքով՝ արտահերթ նիստ է հրավիրվում երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված: Ընդ որում, նա դժվարացավ կոնկրետ ժամ նշել՝ ասելով միայն, որ այն կսկսվի մի քանի տեխնիկական հարցերի լուծումից մի քանի ժամ անց:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը