Քաղաքական

26.02.2021 13:21


Ալիևը «անեկդոտային» է որակել «Իսկանդեր»-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը` հերքելով ԼՂ-ում ռուսական համակարգի կիրառումը

Ալիևը «անեկդոտային» է որակել «Իսկանդեր»-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը` հերքելով ԼՂ-ում ռուսական համակարգի կիրառումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի ժամանակ ռուսական «Իսկանդեր» համակարգը չի կիրառվել:

Այս մասին նա այսօր հայտարարել է լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ՝ միաժամանակ Նիկոլ Փաշինյանի խոսքերը որակելով «անեկդոտային», գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Օրերս 1in.am-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կիրառվել:

Նվեր Մնացականյանը Փաշինյանից հետաքրքրվել է՝ այդ ակնարկն իրե՞ն է ուղղված, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասել է. «Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը (հրթիռը, - խմբ.) չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»: Դիտարկմանը՝ այդպե՞ս էլ է լինում, Փաշինյանը նշել է. «Չգիտեմ: 80-ականների զե՞նք էր գուցե»:


Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը