Լրահոս

28.02.2021 13:55


4 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 265 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

4 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 265 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում փետրվարի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 265 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 172 058-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 4 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4007-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 85 է, ընդհանուր առողջացածներինը՝ 163 394, փաստացի բուժվողներինը՝ 4657: Մեկ օրում արվել է 4661 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 729 267 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը