Քաղաքական

01.03.2021 08:32


Այսօր՝ ժամը 18։00-ին, ԱԺ-ի շենքի դիմաց, տեղի կունենա Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը

Այսօր՝ ժամը 18։00-ին, ԱԺ-ի շենքի դիմաց, տեղի կունենա Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ ժամը 18։00-ին, Բաղրամյան պողոտայում, Ազգային ժողովի շենքի դիմաց, տեղի կունենա Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը

Հարգելի՛ հայրենակիցներ, Հաշվի առնելով վերջին զարգացումներն ու ստեղծված իրավիճակը՝ Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը որոշում է կայացրել երկուշաբթի օրվա հանրահավաքն անցկացնել ժամը 18։00-ին, Բաղրամյան պողոտայում։

Այս հանրահավաքին կարևոր է յուրաքանչյուրիդ մասնակցությունը։ Մեր մասնակցությամբ պետք է վերահաստատենք, որ չենք հանդուրժելու մեկ հոգու կողմից պետական բոլոր ինստիտուտների կազմաքանդումը, կանգնելու ենք մեր Բանակի, Հանրապետության նախագահի կողքին և մինչև վերջ պաշտպանելու ենք մեր պետականությունը՝ նույնը պահանջելով նաև մյուս կառույցներից։

Այս իշխանության հեռացումն անխուսափելի է:

Համախմբե՛նք մեր ուժերն ու վճռականորեն հասնենք դավաճանի հեռացանը։

#Ազգ_բանակ_հաղթանակ

Հայրենիքի փրկության շարժում

Այս խորագրի վերջին նյութերը