Աշխարհ

01.03.2021 14:43


Պուտինը և Էրդողանը կմասնակցեն «Ակկույու» ԱԷԿ-ի ռեակտորի հիմքում բետոնալցման արարողությանը

Պուտինը և Էրդողանը կմասնակցեն «Ակկույու» ԱԷԿ-ի ռեակտորի հիմքում բետոնալցման արարողությանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ հեռուստակամուրջ է պատրաստվում Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի միջև «Ակկույու» ԱԷԿ-ի երրորդ բլոկի շինարարության սկզբի առթիվ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտարարել է, որ մարտի 10-ին ակնկալվում է երկու նախագահների միջև օնլայն հանդիպում:

Պեսկովը հիշեցրել է, որ բոլորովին վերջերս պետությունների ղեկավարների միջև «բավական հանգամանալից հեռախոսազրույց» է տեղի ունեցել, որի ժամանակ քննարկվել է հեռուստակամրջի անցկացման հնարավորությունը:

«Որևէ այլ սուբսանտիվ բանակցություններ, բացի՝ «Ակկույու»-ի թեմայից, չի ծրագրվում, եթե անհրաժեշտ չհամարեն նախագահները»,-նշել է Պեսկովը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը