Քաղաքական

01.03.2021 14:46


Օնիկ Գասպարյանը տեղեկացված է եղել Անվտանգության խորհրդի նիստի մասին, սակայն չի ներկայացել

Օնիկ Գասպարյանը տեղեկացված է եղել Անվտանգության խորհրդի նիստի մասին, սակայն չի ներկայացել

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը տեղեկացված է եղել այսօր տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստի մասին։

«Օնիկ Գասպարյանը տեղեկացված է եղել նիստի մասին, սակայն չի ներկայացել»,-Aysor.am-ին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

Նիստին հրավիրվել, սակայն չէր մասնակցել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նախագահի օգնականն Aysor.am-ին հայտնել էր, թե Արմեն Սարգսյանը վատառողջ է։

Նիստին քննարկվել են արտաքին և ներքին անվտանգային օրակարգին, մարտահրավերներին ու դրանց հաղթահարման ուղիներին վերաբերող հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը