Լրահոս

24.05.2011 16:22


Աֆղանստանում պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 11–ի

Ինչպես հայտնում է «BBC»–ն, Աֆղանստանի հարավում գտնվող Կանդագար գավառում պայթյունի հետևանքով զոհվել է 11 մարդ, ևս 27 մարդ վիրավորվել է։

Ռումբը պայթել է ճամփեզրին, երբ այնտեղով անցել է աշխատողներին հերթափոխի տանող բեռնատար ավտոմեքենան։

Արմատական խմբավորումներից ոչ մեկը  պայթյունի պատասխանատվությունը դեռևս իր վրա չի վերցրել։

Այս խորագրի վերջին նյութերը