Քաղաքական

03.03.2021 14:15


Գյումրեցիները Փաշինյանի ուսապարկն են հավաքում՝ Երևան տեղափոխելու համար (տեսանյութ)

Գյումրեցիները Փաշինյանի ուսապարկն են հավաքում՝ Երևան տեղափոխելու համար (տեսանյութ)

Բոլորը կարող են մոտենալ և իրենց ցանկացած իրը տեղադրել Նիկոլ Փաշինյանի խորհրդանշական ուսապարկում, որը գյումրեցիները տեղափոխում են Երևան՝ հայտնում է Yerkir.am-ը։

Ֆլեշմոբը կազմակերպել են գյումրեցիները՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի ուսապարկով երթի, որը 2018 թ-ին մեկնարկեց Գյումրու «Յոթ վերք» եկեղեցու մոտից և վերաճեց «թավշյա հեղափոխության»։

«Մոտ 3 տարի առաջ այս նույն վայրում հայտնի կապիտուլյանտը հայտարարեց իր քայլի մասին և, խոստանալով բոլորին լավագույն կյանք, ճանապարհվեց դեպի Երևան։ Ինչպես հիշում ենք՝ նա ուներ ուսապարկ, որի մեջ խնամքով թաքցնում էր ինչ-որ իրեր։ Մենք վերջերս հնարավորություն ունեցանք ուսապարկը դատարկելու, դատարկեցինք ճամպրուկ, մեր կողմից ավելացրինք խորհրդանշական նվերներ, որոնք խորհրդանշում են մեր այժմյան կառավարման այս երեք տարիները, և այժմ պետք է ճամպրուկը տեղափոխենք Երևան»,-ասացին ֆլեշմոբի կազմակերպիչները։

Նրանք բոլորին առաջարկեցին միանալ՝ թե՛ նվերներ տեղադրելով ճամպրուկում, թե՛ վիդեո տարբերակով՝ ուղերձ հղելով և նվերները փոխանցելով։

Մանրամասն՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը