Աշխարհ

04.03.2021 08:31


«Ռոմա»-ն հաղթեց «Ֆիորենտինա»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

«Ռոմա»-ն հաղթեց «Ֆիորենտինա»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 25-րդ տուրում «Ռոմա»-ն արտագնա խաղում մրցեց «Ֆիորենտինա»-ի եհտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջինը հանդիպման հաշիվը բացեցին «Ռոմա»-ի ֆուտբոլիստները` հանդիպման երկրորդ կեսում: 49-րդ րոպեին աչքի ընկավ Սպինացոլան: Վերջինս նաև 60-րդ րոպեին դարձավ ինքնագոլի հեղինակ: «Գայլերին» հաջողվեց հաղթանակ տոնել խաղավարտին մոտ` 88-րդ րոպեին խփած գնդակի շնորհիվ: Այս անգամ գոլի հեղինակ դարձավ Դիավարան:

«Ֆիորենտինա»-«Ռոմա»` 1:2:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 67-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 5-րդն է` 47 միավորով:

Այս խորագրի վերջին նյութերը