Քաղաքական

09.03.2021 19:07


ԱԺ-ի շենք մտնելու փորձ որևէ մեկը չանի. Իշխան Սաղաթելյանը կոչ արեց վրաններ բերել մուտքերի մոտ (տեսանյութ)

ԱԺ-ի շենք մտնելու փորձ որևէ մեկը չանի. Իշխան Սաղաթելյանը կոչ արեց վրաններ բերել մուտքերի մոտ (տեսանյութ)

Ազգային ժողովի շենք մտնելու փորձ որեւէ մեկը չանի: Այս մասին, այսօր՝ մարտի 9-ին, Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքի ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նշենք, որ Վազգեն Մանուկյանի կոչով հանրահավաքի մասնակիցները շարժվեցին դեպի ԱԺ մուտքերը եւ փակեցին դրանք:

«Սա մեր հերթական անհնազանդության բողոքի ակցիան է: Մենք 10 օր Բաղրամյան պողոտան փակել ենք: Մենք պետք է այս փողոցը փակ պահենք, որովհետեւ Ազգային ժողովն այլեւս անելիք չունի: Մենք ոչ մի սադրանքի չենք տրվելու, ոստիկանության հետ որեւէ հարց չունենք: Արհեստական բախում մի ստեղծենք, ցնցումների մի տարեք: Մենք այս փողոցի վրա (խոսքը Դեմիրճյան փողոցի մասին է-խմբ) շարունակելու ենք մեր բողոքի ակցիան: Ես առաջարկում եմ՝ վրաններից երկու հատը բերել եւ մուտքերի մոտ տեղադրել»:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը