Աշխարհ

12.03.2021 07:41


«Ռոմա»-ն հաղթեց «Շախտյոր»-ին. Մխիթարյանը վնասվածք ստացավ (տեսանյութ)

«Ռոմա»-ն հաղթեց «Շախտյոր»-ին. Մխիթարյանը վնասվածք ստացավ (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Ռոմա»-ն Հռոմում ընդունեց Դոնեցկի «Շախտյոր»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման առաջին կեսում թիմերը փոխանակվում էին գրոհներով: Խաղի 22-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի սկսած գրոհը գոլով եզրափակեց Լորենցո Պելեգրինին: Դրանից րոպեներ անց Հենրիխ Մխիթարյանը, ով «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, փոխարինվեց վնասվածքի պատճառով: Վիճակագրությամբ առավելությունը «Շախտյոր»-ի օգտին էր:

Երկրորդ կեսում «գայլերն» իրենց առավելությունը գոլի վերածեցին 73-րդ րոպեին, երբ աչքի ընկավ Էլ Շարավին: Հաշված րոպեներ անց մայրաքաղաքային թիմը խփեց նաև երրորդ գնդակը: Այս անգամ գոլի հեղինակ դարձավ Մանչինին:

«Ռոմա»-«Շախտյոր»` 3:0:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց:

Այս խորագրի վերջին նյութերը