Քաղաքական

12.03.2021 19:59


«Գլխավոր շտաբի հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ չէ». Հայաստանի ԱԳ նախարարը հերքում է Փաշինյանին

«Գլխավոր շտաբի հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ չէ». Հայաստանի ԱԳ նախարարը հերքում է Փաշինյանին

«Հայաստանում ռազմական հեղաշրջման տարրեր չկան: Դա Գլխավոր շտաբի անդամների քաղաքական դիրքավորումն էր։ Պարզապես արվել է քաղաքական հայտարարություն, որն ինքնին ռազմական հեղաշրջման փորձ չէ: Այս առնչությամբ նմանատիպ գնահատականներ եղան տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից»,-«Ալ Արաբիա»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։ Այս մասին գրում է Mediaport-ը։

Հիշեցնեք, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս, այդ թվում՝ իր հանրահավաքի ժամանակ հայատարարեց, թե բանակի՝ իր հրաժարականի պահանջով հայտարարությունը հեղաշրջման փորձ է: Փաստացի, ԱԳ նախարարն ասում է, որ Փաշինյանը ստել է:

Նկատենք, որ «Իսկանդերի» մասին իր անհեթեթությունը հերքելու համար Փաշինյանը վերջերս աշխատանքից ազատեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին: Հուսով ենք, Արա Այվազյանը նույն ճակագարին չի արժանանա:

Այս խորագրի վերջին նյութերը