Քաղաքական

13.03.2021 15:47


Նիկոլ Փաշինյանը չի ուզում ընտրություն, ձևական օրակարգ է առաջ բերել հարցերից շեղելու համար․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը չի ուզում ընտրություն, ձևական օրակարգ է առաջ բերել հարցերից շեղելու համար․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանը նախկինում էլ հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, ներկայացրել է իր դիրքորոշումը, երեկ նույնպես ասաց, որ անհրաժեշտության դեպքում կարող է հանդիպել և իր դիրքորոշումը հայտնել, ես նորմալ եմ համարում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Շատ շուտ է խոսել ընտրություններին մասնակցելու մասին, մինչև ընտրությունները պետք է տեղի ունենա վարչապետի հրաժարականը, խորհրդարանի լուծարում լինի, այնուհետև ընտրություն, եթե դրանք տեղի ունենան, այն ժամանակ կհայտնենք մեր դիրքորոշումը՝ մասնակցում ենք, թե ոչ և ինչ ձևաչափով ենք մասնակցելու»,–ասաց նա։

Նա հարց բարձրացրեց, որ Նիկոլ Փաշինյանը հարյուր մետր չի կարողանում շարժվել, զորքով է շարժվելու, արտահերթ ընտրություններին ինչպես է մասնակցելու քարոզարշավին։ «Իմ տպավորությամբ՝ ինքը չի ուզում ընտրություն, ձևական օրակարգ է առաջ բերել, հարցերից շեղելու համար»,–ասաց նա և նշեց, որ այդ ամենը շոու է։

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ իշխանությունը եթե քայլ չանի, իրենք չեն անելու։ «Մենք շարունակելու ենք մեր բողոքի, անհնազանդության ակցիաները և ամբողջ ուժով շարունակելու ենք մեր գործողություները»,–ասաց նա և կոչ արեց քաղաքացիներին գնալ, կանգնել պետության կողքին և այս պայքարը հասցնեն ավարտին։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը