Աշխարհ

15.03.2021 17:36


Մարտունիի շրջանում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել

Մարտունիի շրջանում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել

Լեռնային Ղարաբաղի Մարտունիի շրջանում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել, հայտնում է Minval.az–ը։

Դեպքը տեղի է ունեցել մարտի 13-ին։ Ականի պայթյունից վիրավորում է ստացել 1980 թվականին ծնված Իման Բախշալիևը։ Դատախազությունը հաստատել է, որ այս տարածքում գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում ականի պայթյունից վիրավորվել է մեկ անձ, որի աջ ոտքը ծնկից ներքև անդամահատվել է. բացի այդ, նա ստացել է բազմաթիվ այլ վնասվածքներ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը