Աշխարհ

16.03.2021 20:45


Ֆրանսիայում 15 կամավոր 40 օր շարունակ փորձարկման շրջանակներում առանց հեռախոսի և ժամացույցի կբնակվի քարանձավում՝ մեկուսացման հետևանքները պարզելու համար (լուսանկար, տեսանյութ)

Ֆրանսիայում 15 կամավոր 40 օր շարունակ փորձարկման շրջանակներում առանց հեռախոսի և ժամացույցի կբնակվի քարանձավում՝ մեկուսացման հետևանքները պարզելու համար (լուսանկար, տեսանյութ)

Երկարատև մեկուսացման հետևանքները հասկանալու համար Ֆրանսիայի հարավում գտնվող Արիժի քարանձավում գիտնականները նոր փորձարկում են իրականացնում, գրում է odditycentral.com-ը, նշելով՝ The Deep Time անունով առաքելությանը մասնակցելու ցանկություն է հայտնել 15 կամավոր, այդ թվում՝ 8 տղամարդ և 7 կին, որոնք 40 օր կանցկացնեն Պիրենեյան լեռներում գտնվող քարանձավում:

Գիտական ուսումնասիրության համար փորձարկման մասնակիցները ստիպված կլինեն ողջ ընթացքում հրաժարվել էլեկտրոնային սարքավորումներից: Բացի այդ, նրանք կկորցնեն ժամանակի զգացողությունը, քանի որ վերջիններիս կարգելվի նաև ժամացույց կրել:

«Ժամանակի զգացողությունը կորցնելը գոյություն ունեցող ամենամեծ ապակողմնորոշումն է, և Deep Time առաքելությանը հենց սա է հետաքրքում: Որոշ իրադարձությունների ընթացքում ժամանակի մեր ընկալումը փոխվում է՝ կարծես այն անցնում է շատ դանդաղ կամ շատ արագ: Ի՞նչ է տեղի ունենում այդ ժամանակ: Ինչպե՞ս վերականգնել ժամանակի զգացողությունը: Որո՞նք են կապերը ճանաչողական և կենսաբանական ժամանակի, ուղեղի և գենետիկական բջիջների միջև: Ի՞նչ կապ կա ընկալվող ժամանակի, նորմատիվային ժամանակի և մեր ժամացույցների միջև: Ինչպե՞ս է մեր ուղեղն ընկալում ժամանակը»,-հետաքրքրում է հետազոտության հեղինակներին:

Ինչ վերաբերում է քարանձավի «բնակության պայմաններին», ապա հեղինակներն այս առնչությամբ մանրամասնում են, որ կամավորները ստիպված կլինեն հարմարվել +12 աստիճան կայուն ջերմաստիճանին և 95-տոկոսանոց խոնավությանը: Միևնույն ժամանակ, փորձարկման մասնակիցները պետք է ինքնուրույն հասկանան, թե ինչպես կարելի է էլեկտրականություն ստանալ:

Գիտնականները կվերլուծեն հետազոտության տվյալները և կհրապարակեն դրանք՝ հավաքելով քարանձավում տեղադրված մի շարք զգայակաների փոխանցած տվյալները:

Նշենք՝ The Deep Time առաքելությունը մեկնարկել է մարտի 14-ին և կավարտվի ապրիլի 22-ին:

May be an image of one or more people, people standing, outdoors and text that says 'DEEP TIME 5 1 2021 AU-DELÀ 10 DU 1 TEMPS IME DEEP TIME EXPÉDITION AU-DELÀ DU TEMPS| BEYOND TIME LOMBRIVES LOME CHRISTIAN'May be an image of 12 people, people standing and outdoors

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը