Քաղաքական

18.03.2021 15:30


Փաշինյանը հայտնել է, թե երբ տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրությունները

Փաշինյանը հայտնել է, թե երբ տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրությունները

Նիկոլ Փաշինյանը հայտնել է հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Քիչ առաջ տեղի է ունեցավ իմ հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիպման ընթացքում արձանագրեցինք, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:

Հաշվի առնելով նաեւ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, «Իմ քայլը» խմբակցության հետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ իմ ունեցած քննարկումները՝ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստան Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,-գրել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը