Քաղաքական

19.03.2021 12:48


Լրագրող Անի Գևորգյանը պահանջում է քննարկել «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի կողմից էթիկայի կանոնների կոպիտ խախտման փաստը (տեսանյութ)

Լրագրող Անի Գևորգյանը պահանջում է քննարկել «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի կողմից էթիկայի կանոնների կոպիտ խախտման փաստը (տեսանյութ)
Այսօր դիմել եմ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի կողմից պատգամավորական էթիկայի կանոնների կոպիտ խախտման փաստը քննարկելու և դրա վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար սահմանված կարգով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գործընթաց սկսելու պահանջով:
Այս նախաձեռնությունը միտված է հետայսու բացառելու համանման վարքագծի դրսևորումներն ինչպես Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի, այնպես էլ մյուս պատգամավորների կողմից:
Երեկ էլ դիմել եմ նաև ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանին լրագրողներին ճնշելու, խոչընդոտելու վերաբերյալ հարցերը խորհրդարանում բարձրաձայնելու համար:
Անի Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը