Աշխարհ

24.03.2021 13:09


Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 450 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 450 նոր դեպք

Այսօր Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 450 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 254 մարդ, մահացել է 8 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 278 628 դեպք, այստեղից ապաքինվել է 270 922 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 722:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 23 293 փորձարկում, այդ թվում 13 751-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 9 542-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 1.93% է, վերջին 14 օրվանը՝ 1.59%, վերջին 7 օրվանը՝ 1.92%:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 265 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 1 463 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 299 անձ:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը