Աշխարհ

25.03.2021 13:55


Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 399 դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 399 դեպք

Այսօր Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 399 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 356 մարդ, մահացել է 10 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 279 027 դեպք, այստեղից ապաքինվել է 271 278 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 732:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 25 638 փորձարկում, այդ թվում 15 093-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 10 545-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 1.56% է, վերջին 14 օրվանը՝ 1.58%, վերջին 7 օրվանը՝ 1.92%:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 262 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 1 515 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 195 անձ։

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը