Աշխարհ

26.03.2021 08:10


Հայաստանն արտագնա խաղում հաղթեց Լիխտենշտեյնին (տեսանյութ)

Հայաստանն արտագնա խաղում հաղթեց Լիխտենշտեյնին (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի առաջին խաղում հյուրընկալվեց Լիխտենշտեյնին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային 10 րոպեներին ակնհայտ առավելությունը Հայաստանի ընտրանուն էր: Իր խաղով առանձնանում էին մի քանի ֆուտբոլիստներ: Հայաստանի հավաքականն խաղում էր «առաջին համարով»: Ընտրանու առաջնագիծը` կիսապաշտպանությունը և հարձակումը գրեթե անթերի էր գործում, սակայն ինչ-որ բան պակասում էր գոլ խփելու համար:

Երկրորդ կեսը ևս գրեթե նույն ընթացքն ունեցավ` հավաքականը տիրում էր նախաձեռնության, սակայն գոլ խփել այդպես էլ չէր ստացվում: Լիխտենշտենի հավաքականի դարպասապահն իր տարրերքի մեջ էր և միշտ հայտնվում էր ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում: Սակայն 83-րդ րոպեին Կապառոսի սաների գրոհը տվեց իր արդյունքը. ինքնագոլի հեղինակ դարձավ Ֆրոմմելթին: Լիխտենշտեյն-Հայաստան` 0:1:

Մարտի 28-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա երկրորդ տուրի Հայաստան-Իսլանդիա հանդիպումը, իսկ մարտի 31-ին՝ ժամը 20:00-ին՝ Հայաստան-Ռումինիա հանդիպումը:

Այս խորագրի վերջին նյութերը