Աշխարհ

26.03.2021 21:40


Դինքի սպանության գործով ցմահ ազատազրման են դատապարտվել երկու նախկին բարձրաստիճան ոստիկաններ

Դինքի սպանության գործով ցմահ ազատազրման են դատապարտվել երկու նախկին բարձրաստիճան ոստիկաններ
Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը հրապարակել է «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործում դերակատարություն ունեցած մի շարք մեղադրյալների դատավճիռները։
Ընդհանուր առմամբ սպանության գործով 76 մեղադրյալի նկատմամբ հրապակվել է դատավճիռ։ Նրանց թվում են ժանդարմերիայի նախկին և ներկա աշխատակիցներ, ոստիկաններ, լրագրողներ, դատավորներ։
Նախկին ոստիկանության աշխատակից Ալի Ֆուաթ Յըլմազերի նկատմամբ առաջադրվել է «դիտավորյալ մարդասպանությանը օժանդակելու մեղադրանք»։ Նրա նկատմամբ սահմանվել է ցմահ ազատազրկում՝ խստացված ռեժիմով։
Մյուս ցմահ ազատազրկման դատապարտված Ռամազան Աքյուրեքի նկատմամբ նույնպես սահմանվել է խստացված ռեժիմ՝ նույն մեղադրանքով։

2011-ին թուրքական դատարանը 23 տարվա ազատազրկման էր դատապարտել հայ խմբագրապետի մարդասպան Օգյուն Սամասթին, որը հանցագործության պահին 17 տարեկան էր: Հաջորդ տարի սպանությունը կազմակերպելու և հրահրելու համար ցմահ ազատազրկման էր դատապարտվել Յասին Հայալը: Հետագա տարիներին գործը վերաբացվել էր՝ ներգրավելով նոր կասկածյալների: 2021թ. մարտի 26-ին դատապարտվածները ոստիկանության հետախուզության նախկին ղեկավարներից Ալի Ֆուաթ Յըլմազերն է, որն ազատազրկման է դատապարտվել առանց պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորության և ոստիկանության մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա՝ Ռամազան Աքյուրեքը:

Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին «Ակոս»-ի խմբագրության առջև նրա վրա կատարված զինված հարձակման արդյունքում:
Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը