Քաղաքական

28.03.2021 16:09


Մենք ունենք բոլոր հիմքերը՝ կասկածելու, որ ընտրություններ չեն լինելու․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Մենք ունենք բոլոր հիմքերը՝ կասկածելու, որ ընտրություններ չեն լինելու․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Այո, մենք ունենք բավարար բոլոր հիմքերը, որ հերթական անգամ խաբելու են և ընտրություններ չնշանակեն։ Երբ շարժումը թափ է հավաքել, վարչապետի աթոռը զբաղեցրած անձը խոսել է ընտրություններ անցկացնելու մասին ու երբ շարժումը ինչ-որ չափով նահանջ է ունեցել, հայտարարել է՝ ժողովրդական պահանջ չկա։ Այս մասին «Հայրենիքի փրկության շարժման» հրավիրած հանրահավաքին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, շարժման համակագրող Իշխան Սաղաթելյանը։

«Մենք շարունակում ենք մեր օրակարգով պայքարը։ Մեր առաջիկա գործողությունները բաժանվելու են երեք պայմանական փուլի․ առաջինը՝ մինչև իր հրաժարականը, այսինքն, եթե իրականություն դառնա ընտրություններ նշանակելու հանգամանքը, պետք է վարչապետը տա հրաժարական, այդ ընթացքում մենք շարունակելու ենք մարզային այցելությունները ավելի լայն թափով, բողոքի ակցիաները շարունակվելու են։ Հրաժարական տալուց հետո, այդ տասնչորս օրերի ընթացքում ամեն ին պետք է անենք, որ այդ դե յուրե հրաժարականը դառնա դե ֆակտո։ Այսինքն իրականում հրաժարական տալուց հետո հեռացվի և ինքը ԺՊ չլինի վարչապետի։ Եթե այդ փուլում ինչ-ինչ պատաճառներով մեր նպատակին չհասնենք գալիս է ընտրական փուլը և այդ ժամանակ հայտնի կդառնա ընտրություն լինելու է, թե՝ չէ»,-ասաց Սաղաթելյանը։

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը