Աշխարհ

29.03.2021 12:13


Չեխ միլիարատեր Պետր Կելլերը զոհվել է Ալյասկայում ուղղաթիռի աղետի հետևանքով

Չեխ միլիարատեր Պետր Կելլերը զոհվել է Ալյասկայում ուղղաթիռի աղետի հետևանքով

Չեխ միլիարդատեր Պետր Կելլերը եղել Է մարտի 27-ին Ալյասկայի նահանգի Բյուտ քաղաքից ոչ հեռու ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվածների թվում: Մարտի 29-ին այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով նրա գլխավորած PPF ընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մարտի 28-ին Associated Press գործակալությունը հայտնել Էր առնվազն հինգ մարդու մահվան մասին Eurocopter AS50 ուղղաթիռի անկման հետեւանքով: Աղետի հետեւանքներն առայժմ պարզված չեն:

ԱՄՆ-ի Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը կատարում Է հետաքննություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը