Աշխարհ

29.03.2021 11:59


Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 171 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 171 նոր դեպք

Այսօր Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 171 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 382 մարդ, մահացել է 14 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 280 472 դեպք, այստեղից ապաքինվել է 272 601 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 765:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 14 298 փորձարկում, այդ թվում 8 547-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 5 751-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 1.2% է, վերջին 14 օրվանը՝ 1.66%, վերջին 7 օրվանը՝ 1.6%:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 276 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 1 653 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 200 անձ:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը