Քաղաքական

30.03.2021 10:09


Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու հարցում Պուտինի անձնական ներդրման մասին պետք է հիշեն բոլորը. Պեսկով

Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու հարցում Պուտինի անձնական ներդրման մասին պետք է հիշեն բոլորը. Պեսկով

Բոլորը պետք է հիշեն Լեռնային Ղարաբաղի տարածքում ռազմական գործողությունները դադարեցնելու գործում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական դերի մասին, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Аргументы и Факты» պարբերականին տված հարցազրույցում:

«Ինչ վերաբերում է կատարվածին... Հավանաբար, Պուտինի անձնական դերը պատերազմը դադարեցնելու հարցում պետք է հիշեն բոլորը»,-ասել է Պեսկովը:

Նա հիշեցրել է Ադրբեջանի հետ «վստահության գերազանց հարաբերությունները» և Հայաստանի հետ «պատմականորեն լավ հարաբերությունները»:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը