Աշխարհ

31.03.2021 12:12


Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 616 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 616 նոր դեպք

Այսօր Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 616 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 268 մարդ, մահացել է 5 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 281 761 դեպք, այստեղից ապաքինվել է 273 167 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 778:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 31 947 փորձարկում, այդ թվում 20 364-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 11 583-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 1.93% է, վերջին 14 օրվանը՝ 1.74%, վերջին 7 օրվանը՝ 1.61%:

Աղբյուրը՝ jnews.ge

Կարանտինի ռեժիմում գտնվում է 270 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 1 674 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 261 անձ:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը