Քաղաքական

02.04.2021 10:36


Ապրիլյան քառօրյա պատերազմի 5-րդ տարելիցն է

Ապրիլյան քառօրյա պատերազմի 5-րդ տարելիցն է

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության սահմանի ողջ երկայնքով հարձակողական գործողություններ սկսեց` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ:

Բացի առաջնագծում ընթացող մարտերից՝ հակառակորդը հրետանային հարվածներ հասցրեց խաղաղ բնակավայրերին և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով տեղի էին ունենում թեժ բախումներ՝ հատկապես շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով։

Ապրիլի 5-ին, ժամը 12-ին ձեռքբերվեց կրակի դադարեցման մասին պայմանավորվածություն՝ Ռուսաստանի միջնորդությամբ և կրակը դադարեցնելու մասին Ադրբեջանի խնդրանքով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը