Քաղաքական

09.04.2021 10:42


Շիրակցի գերիների հարազատները փակել են մարզ տանող բոլոր ճանապարհները (տեսանյութ)

Շիրակցի գերիների հարազատները փակել են մարզ տանող բոլոր ճանապարհները (տեսանյութ)

Շիրակի մարզից գերիների հարազատները փակել են մարզ տանող բոլոր ճանապարհները: Այս մասին armenpress.am-ի հետ ունեցած զրույցի ժամանակ հաստատեցին հարազատները՝ փաստելով, որ փակ է ինչպես Երևան Գյումրի մայրուղու Հոռոմի հատվածը, այնպես էլ Ջաջուռի ու Աշոցքի ճանապարհները:

«Մեր պահանջը միայն մեկն է՝ մեր հազատաների վերադարձը, այլ պահանջ մենք չունենք»,-նշեց հարազատներից մեկը՝ հորդորելով հարցը չքաղաքականացնել;

Զինծառայողները գերեվարվել էին Արցախի Խծաբերդից 2020 թվականի դեկտեմբերի 16-ին:

Այս խորագրի վերջին նյութերը