Լրահոս

12.04.2021 13:18


Ոստիկանությունը տուգանել է Ծառուկյանի որդու հարսանիքին հրավառություն կազմակերպելու համար

Ոստիկանությունը տուգանել է Ծառուկյանի որդու հարսանիքին հրավառություն կազմակերպելու համար

Կոտայքի մարզի «Փարավոն» ռեստորանային համալիրում ապրիլի 11-ին հրավառություն իրականացնելու դեպքով ոստիկանությունը կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Ապրիլի 11-ին Կոտայքի մարզի «Փարավոն» ռեստորանային համալիրում իրականացվել է հրավառություն՝ չպահպանելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 180-րդ հոդվածի պահանջները (լռության խախտումը հասարակական վայրերում)։ Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից հրավառության կազմակերպչի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Իրականացվում է վարչական վարույթ»,-նշեցին ՀՀ ոստիկանությունից:

Այս խորագրի վերջին նյութերը