Աշխարհ

12.04.2021 17:28


Մոսկվան նախազգուշացրել է Անկարային Կիևում ռազմական տրամադրությունների ավելացման մասին․ Լավրով

Մոսկվան նախազգուշացրել է Անկարային Կիևում ռազմական տրամադրությունների ավելացման մասին․ Լավրով

Մոսկվան նախազգուշացնում է Անկարային եւ այլ մայրաքաղաքներին Կիեւի ռազմատենչ տրամադրությունների թեժացման մասին, երկուշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Բոլոր պատասխանատու երկրներին, որոնց հետ մենք շփվում ենք, Թուրքիան նրանցից մեկն է, մենք համառորեն խորհուրդ ենք տալիս վերլուծել իրավիճակը, կիեւյան ռեժիմի հավերժական ռազմատենչ հայտարարությունները եւ նախազգուշացնում ենք նրանց՝ չսնել ռազմատենչ տրամադրությունները»,-ասել է Լավրովը Եգիպտոսի իր գործընկեր Սամեխ Շուքրիի հետ բանակցություններից հետո:

Այսպիսով, ապրիլի 10-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Թուրքիա կատարած վերջին այցի լույսի ներքո Ուկրաինայի կողմից զենք գնելու քննարկումների ֆոնին նախարարը մեկնաբանել է հարցը՝ արդյո՞ք Ռուսաստանը մտահոգված է Կիեւին զենք վաճառելու հարցի կապակցությամբ:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Զելենսկու հետ բանակցություններից հետո ասել է, որ Թուրքիայի եւ Ուկրաինայի միջև համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում ուղղված չէ երրորդ երկրների դեմ:

Ավելի վաղ թուրքական անօդաչու թռչող սարքերի առաջատար արտադրող Baykar-ի մամուլի ծառայությունը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ Ուկրաինան արդեն գնել է թուրքական Bayraktar մարտական անօդաչուները:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը