Լրահոս

14.04.2021 12:27


Երևանի համար 54 երթուղին սպասարկող «Գազել»-ում սպանության դեպք է գրանցվել

Երևանի համար 54 երթուղին սպասարկող «Գազել»-ում սպանության դեպք է գրանցվել

Այսօր սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Պարոնյան-Լեո խաչմերուկում՝ թիվ 54 երթուղին սպասարկող «ԳԱԶելի» մեջ, դի կա, տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները նշված ավտոմեքենայի մեջ, հետևի նստարանին, հայտնաբերել են տղամարդու դի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայի մեջ մեկ այլ քաղաքացի դանակով հարվածել է ուղևորի կրծքավանդակին, ով տեղում մահացել է։

Փաստի առթիվ Ս. Հարությունյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ։

Այս խորագրի վերջին նյութերը