Քաղաքական

14.04.2021 16:59


Արցախի պատերազմում մեր զոհերի թիվը 4000-ի կարգի է՝ պլյուս-մինուս 50. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Արցախի պատերազմում մեր զոհերի թիվը 4000-ի կարգի է՝ պլյուս-մինուս 50. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Այսօրվա դրությամբ մահվան վկայականներով հաստատված, ինքնությունները պարզված ունենք 3621 զոհ և անհետ կորածների ցուցակում ունենք 321 մարդ: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ծանր է զոհերի թվաբանություն անել:

«Միևնույն ժամանակ մենք ունենք ԴՆԹ հետազոտման մեջ գտնվող 201 մարմին կամ մասունք և ունենք ավելի քան 100 նույնականացված մարմին, որ նույնականացվել են կոնկրետ հարազատների հետ, բայց հարազատները տարբեր պատճառներով առայժմ հրաժարվում են ընդունել այդ փաստը, ինչը հասկանալի է: Մեր շատ հայրենակիցներ հավատում են, որ իրենց հարազատները ողջ են, գերեվարված են, կան ընտանիքներ, որ չեն վստահում ԴՆԹ հետազոտության արդյունքներին և իրենց նախաձեռնությամբ արտերկրում նախաձեռնում են ԴՆԹ հետազոտություն, չնայած մենք պատրաստակամություն ենք հայտնում նման դեպքերում պետական միջոցներով իրականացնել»-ասաց նա:

Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց զոհերի ընդհանուր թիվը: «Եթե այլ բան չփոխվի, իսկ շատ դժվար է պատկերացնել, որ կփոխի, մեր զոհերի թիվը 4 հազարի կարգի է, ներողություն այս հայտարարությունը անելու համար, պլյուս-մինուս 50, էլի ներողություն այսպիսի բառերով խոսելու համար, և ես խնդրում եմ, որ մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգենք մեր զոհերի հիշատակը»,-ասաց նա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը