Աշխարհ

16.04.2021 08:28


«Ռոմա»-ն Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչում է․ Մխիթարյանը փոխարինվեց (տեսանյութ)

«Ռոմա»-ն Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչում է․ Մխիթարյանը փոխարինվեց (տեսանյութ)

Իտալական «Ռոմա»-ն դուրս եկավ ֆուտբոլի Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` քառորդ եզրափակչի պատասխան խաղի առաջին կեսում տարածքային առավելություն ուներ «Այաքս»-ը, որը, սակայն, ունեցած առավելությունն առաջին 45 րոպեների ընթացքում այդպես էլ չկարողացավ վերածել գոլի և գրավել «Ռոմա»-ի դարպասը:

Երկրորդ կեսում «Ռոմա»-ը շեշտը դրել էր հակագրոհների վրա, ինչն իր օգուտը տվեց: 71-րդ րոպեին հակագրոհի ժամանակ աչքի ընկավ Էդին Ջեկոն: Ի վերջո հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով, սակայն Եվրոպա լիգայի հաջորդ փուլ դուրս եկավ «Ռոմա»-ն, քանի որ հաղթել էր նախորդ խաղում 2:1 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 87-րդ րոպեին:

Ֆուտբոլի Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի մյուս ուղեգրերը նվաճեցին նաև «Վիլիառեալ»-ը, «Արսենալ»-ը և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը