Աշխարհ

16.04.2021 14:02


Թբիլիսիում պատանդներ են վերցրել Վրաստանի բանկի մասնաճյուղում

Թբիլիսիում պատանդներ են վերցրել Վրաստանի բանկի մասնաճյուղում

Ապրիլի 16-ին Թբիլիսիում անհայտ անձինք հրազենով ներխուժել են Վրաստանի բանկի մասնաճյուղ եւ այնտեղ պատանդներ վերցրել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ մասնաճյուղը մայրաքաղաքի Հավալաբարի շրջանում Է: Այն գտնվում Է շենքում, որտեղ նորոգման աշխատանքներ են կատարվում: Հանցագործության վայրը շրջապատված Է ոստիկանության կողմից: Ինչպես հայատարարում են ականատեսները, կրակոցներ չեն լսվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը