Աշխարհ

16.04.2021 15:55


Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1077 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1077 նոր դեպք

Այսօր Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1077 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 442 մարդ, մահացել է 8 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 293 321, այստեղից ապաքինվել է 279 831 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 916:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 31 645 փորձարկում, այդ թվում 20 727-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 10 918-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 3.4% է, վերջին 14 օրվանը՝ 2.77%, վերջին 7 օրվանը՝ 2.04%:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 321 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 2 720 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 400 անձ:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը