Աշխարհ

16.04.2021 15:59


Թբիլիսիում ձերբակալել են բանկում պատանդներ վերցրած տղամարդուն

Թբիլիսիում ձերբակալել են բանկում պատանդներ վերցրած տղամարդուն

Տղամարդը, որն ապրիլի 16-ին Թբիլիսիում ավազակային հարձակում Է գործել Վրաստանի բանկի մասնաճյուղի վրա եւ պատանդներ պահել, ձերբակալված Է: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Վաժա Սիրաձեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բոլոր պատանդներն ազատ են արձակվել, հարձակվողը ձերբակալված Է: Հատուկ գործողության ընթացքում ոչ ոք չի տուժել: Բոլոր պատանդները գտնվում են անվտանգ վայրում»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը