Աշխարհ

19.04.2021 18:40


Իրանի ԱԳՆ-ում պատմել են Ռուսաստանի հետ համագործակցության պայմանագրի նախապատրաստման մասին

Իրանի ԱԳՆ-ում պատմել են Ռուսաստանի հետ համագործակցության պայմանագրի նախապատրաստման մասին

Թեհրանը եւ Մոսկվան աշխատում են համագործակցության նոր պայմանագրի վրա, որը կրելու Է համապարփակ բնույթ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:

«Ուղեւորության ընթացքում (ապրիլի 13-ին Թեհրան ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի) պայմանավորվել են աշխատել համապարփակ համագործակցության փաստաթղթի վրա: Հենց որ տեքստը լինի, որը հնարավոր կլինի ստորագրել, փաստաթուղթը պարտադիր կստորագրվի»,-ասել Է Խաթիբզադեն, հանդես գալով ճեպազրույցում, որը հրապարակվել Է գերատեսչության Telegram-ալիքում: Նա ընդգծել Է, որ ներկայում գործում Է նախկին պայմանագիրը, որն ավտոմատ կերպով երկարացվել Է մարտին:

Փետրվարին Թեհրանում Ռուսաստանի դեսպան Լեւան Ճաղարյանը ՌԻԱ Նովոստիին հայտնել Է, որ ՌԴ-ն բաց Է Իրանի հետ հարաբերությունների մասին նոր համաձայնագրի քննարկման համար: Ռուսաստանի եւ Իրանի միջեւ փոխհարաբերությունների հիմքերի եւ համագործակցության սկզբունքների մասին պայմանագիրն ստորագրվել Է 2001 թվականի մարտի 12-ին Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի եւ Իրանի այն ժամանակվա նախագահ Մոհամադ Խաթամիի կողմից: Պայմանագիրը կնքվել Է տասը տարի ժամկետով, այն ավտոմատ կերպով երկարացվում Է յուրաքանչյուր հինգ տարին մեկ, եթե պայմանագրի կողմերից ոչ մեկը մյուսին նախքան համապատասխան ժամանակաշրջանի լրանալն առնվազն մեկ տարվա ընթացքում գրավոր ձեւով չի ծանուցում դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը