Քաղաքական

19.04.2021 17:14


Ակնհայտ է, որ Փաշինյանի հակաուժը Ռոբերտ Քոչարյանն է․ Անդրանիկ Միհրանյան (տեսանյութ)

Ակնհայտ է, որ Փաշինյանի հակաուժը Ռոբերտ Քոչարյանն է․ Անդրանիկ Միհրանյան (տեսանյութ)

Մեր ժողովրդի մի մասը կարոտել են լուրջ կուսակցությունների, հոգնել են իրար վրա ցեխ շպրտելուց, դա հույս է ներշնչում, որ մեր հասարակությունը կարող է առողջանալու ուղղությամբ գնալ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը:

Նրա խոսքով այսօր Հայաստանի քաղաքականության մեջ լիդերի պակասություն կա:

Քաղաքագետը նկատեց, որ ձևավորվում է երկու բևեռ, որոնց միջև է լինելու հիմնական պայքարը:

«Մի բևեռը դա Փաշինյանն է, իսկ մյուս բևեռը դեռ ձևավորվում է և ակնհայտ է դառնում, որ նա հակափաշինյանական ուժ Ռոբերտ Քոչարյանն է: Չնայած, կարծիք կա նաև, որ ժողովրդի մի մասն էլ դեմ է և նորերին, և հներին: Սակայն ես կարծում եմ, որ և Քոչարյանը, և Փաշինյանը պետք է ձգտեն նրան, որ ընտրություն լինի կամ-կամ, դա կհեշտացնի գործը: Եթե ստեղծվի այսպիսի իրավիճակ, պարզ կդառնա, թե ինչի շուրջ է լինելու պայքարը»,-նկատեց նա:

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը