Լրահոս

20.04.2021 07:39


Երևանում բախվել են Subaru-ն ու Mercedes-ը. վերջինս մխրճվել է կայանված Daf բեռնատարի մեջ. կան վիրավորներ

Երևանում բախվել են Subaru-ն ու Mercedes-ը. վերջինս մխրճվել է կայանված Daf բեռնատարի մեջ. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Ազատության պողոտայում՝ «Ռեդիսոն Բլու» հյուրանոցի դիմաց, բախվել են Mercedes և Subaru մակնիշի ավտոմեքենաները, այնուհետև Mercedes-ը առաջ է ընթացել և մխրճվել ճանապարհին կայանված Daf մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ․ տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Վթարի հետևանքով 2 մարդ, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 համալսարական հիվանդանոց:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը