Լրահոս

20.04.2021 19:40


Ապրիլի 24-ին, ժամը 06.00-ից մինչև հատուկ կարգադրություն, մայրաքաղաքի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը (տեսանյութ)

Ապրիլի 24-ին, ժամը 06.00-ից մինչև հատուկ կարգադրություն, մայրաքաղաքի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը (տեսանյութ)

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ապրիլի 24-ին, ժամը 06.00-ից մինչև հատուկ կարգադրություն, մայրաքաղաքի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը։

Մասնավորապես, կարգելվի երթևեկությունը Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ, Իսակովի և Աթենքի փողոցների խաչմերուկից դեպի Աթենքի փողոց ուղղությամբ և Հրազդանի կիրճի Երևանի ՀԷԿ-ի հարակից կամրջից դեպի Իսակովի պողոտա ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը