Աշխարհ

22.04.2021 08:03


Երկիր մոլորակի օրն է

Երկիր մոլորակի օրն է

Ամբողջ աշխարհում ապրիլի 22-ը նշվում է որպես Երկիր մոլորակի օր։

Այս օրն առաջին անգամ նշել են 1970թ․-ին։ Այնուհետև ՄԱԿ-ի կողմից այն հաստատվել է որպես Երկիր մոլորակի պաշտոնական օր։ Այդ օրը աշխարհի տարբեր ծայրերում անց են կացվում բնապահպանական մի շարք երթեր, ցույցեր և ակցիաներ։

Օրը նշվում է ավելի քան 192 երկրում։ Ստեղծվել է նաև Երկրի օրվա ցանց։

ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 63-րդ նիստի ժամանակ հայտարարվել է, որ, միջազգային այս օրը նշելով՝ մենք ընդունում ենք, որ Երկիրը և դրա էկոհամակարգերը մեր տունն են, որոնք ապահովում են մարդու կյանքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը