Քաղաքական

24.04.2021 15:21


Փաշինյանը Պուտինին տեղեկացրել է հունիսին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ Հայաստանում ներքաղաքական իրավիճակի զարգացումների մասին

Փաշինյանը Պուտինին տեղեկացրել է հունիսին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ Հայաստանում ներքաղաքական իրավիճակի զարգացումների մասին

Հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, գրում է kremlin.ru-ն:

Զրույցի ընթացքում շարունակվել է քննարկվել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը: Գոհունակությամբ նշվել է, որ ռուս խաղաղապահների ջանքերի շնորհիվ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ կայուն և հանգիստ:

Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության արդիական թեմաների, այդ թվում՝ էներգետիկ ոլորտի շուրջ:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է հունիսին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ Հայաստանում ներքաղաքական իրավիճակի զարգացումների մասին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը